Ի՞նչ է ֆինանսական գրագիտության գործիքը։

Ֆինանսական գրագիտությունը գիտելիք է, որի կարիքն ունեն բոլորը, ովքեր ցանկանում են կայացնել կշռադատված և գրագետ որոշումներ։ Այն նպաստում է արդյունավետ ֆինանսական կառավարմանն ու նվազեցնում ոչ խելամիտ ծախսելու և չպլանավորված վարկային պարտավորության ռիսկերը։

«Eleving Group»-ի կողմից պատրաստված 5 րոպեանոց թեստը կարող է օգնել Ձեզ յուրացնել ֆինանսական կառավարումը և բարելավել Ձեր ֆինանսական դրությունը։

Այս գործիքի նպատակն է կրթել սպառողներին ֆինանսական կառավարման թեմայով և բացահայտել հիմնական ասպեկտները, որոնք պետք է հաշվի առնել վարկային պարտավորություն ստանձնելիս։ Գործիքի նպատակը ընկերության պրոդուկտը գովազդելը չէ․ այն միայն ուսուցողական և տեղեկատվական բնույթ է կրում, ուստի ամեն սպառող, կախված իր կարգավիճակից, պետք է կայացնի անհատական որոշում։

Ֆինանսական գրագիտության գործիքով տրամադրված տեղեկությունը կրում է միայն տեղեկատվական նպատակ։ Օգտատերը միշտ պետք է անցկացնի սեփական հետազոտություն և խորհրդակցի մասնագետի հետ՝ համոզվելու համար, որ գործիքի միջոցով ստացված խորհուրդները կիրառելի են իր կարգավիճակի համար։ Մենք չենք երաշխավորում այս կայքում ներկայացված կամ կայքի միջոցով տարածված որևէ խորհրդի, կարծիքի, հայտարարության կամ այլ տեղեկության լրիվ ճշգրտությունը, ամբողջականությունը և վստահելիությունը, ուստի տրամադրված տեղեկության վրա հիմնվելիս գործեք բացառապես սեփական ռիսկով։

Ու՞մ համար է այս գործիքը։

Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրականացնել իրենց ֆինանսների երկարաժամկետ պլանավորում և ստանձնել ողջամիտ ֆինանսական պարտավորություններ։

Ինչպե՞ս է աշխատում այս գործիքը։

  1. Պատասխանեք մի քանի պարզ հարցի։
  2. Մեր ֆինանսական գրագիտության գործիքը կկատարի տվյալների վերլուծություն։
  3. Ստացեք անհրաժեշտ տեղեկությունը օգտակար խորհուրդների հետ միասին։
  4. Ձեր տրամադրած տեղեկությունը կօգտագործվի միայն Ձեր ֆինանսական դրության գնահատումն իրականացնելու համար։ Տեղեկությունը կապված չէ և չի առնչվում Ձեր անձի հետ։ Քանի որ մենք չենք հավաքում նույնակացնող որևէ տեղեկություն, մենք չենք կարող նույնականացնել կոնկրետ մարդկանց և նրանց ֆինանսական պարտավորությունները։

Ի՞նչ է «Eleving Group»-ը։ 

«Eleving Group»-ը գլոբալ մուլտիբրենդային ընկերություն է, որը հիմնադրվել է 2012 թվականին։ Այն աշխատում է փոխադրամիջոցների և սպառողական կրեդիտավորման սեգմենտներում։

Այսօր ընկերությունն ունի 14 ակտիվ շուկաներ աշխարհի 3 մայրցամաքներում։

Ընկերությունն ունի 500 000 հաճախորդներից բաղկացած պորտֆոլիո, իսկ տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը գերազանցում է 1.2 միլիարդ եվրոն։ 2020 և 2021 թվականներին «Financial Times»-ը ներառել է ընկերությունը Եվրոպայի 1000 ամենաարագ աճող ֆինտեխ ընկերությունների ցանկում։

Ներկայումս «Eleving Group»-ն ունի ավելի քան 2800 աշխատակից։ Ընկերության պարտատոմսերը ցուցակագրված են «Nasdaq Riga»-ում և «Frankfurt Stock Exchange»-ում։

Փոխադրամիջոցների շուկայում «Eleving Group»-ը ներառում է այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են «Mogo»-ն, «Primero»-ն, «Renti»-ն, «Renti plus»-ը, «OX drive»-ը, իսկ սպառողական կրեդիտավորման շուկայում՝ «Kred»-ն, «Sebo»-ն և «Tigo»-ն։