Ի՞նչն են գնահատում ֆինանսական հաստատությունները, երբ դիմում եք վարկի համար

Դիմումների վերլուծությունը գործընթաց է, որը վարկատուներն իրականացնում են՝ հասկանալու համար վարկառուի վարկունակությունը, և տեսնելու, թե որքանով են նրանք ունակ կատարելու վարկային պարտավորությունները և մարելու վարկի տոկոսները։

Քայլ 1

Ֆինանսական հաստատությունը միշտ պահանջում է տրամադրել անձը հաստատող ճշգրիտ տեղեկատվություն՝ անուն, ազգանուն, նույնականացման PIN կոդ կամ հարկ վճարողի հաշվառման համար, հաշվառման բնակության հասցե և կոնտակտային տվյալներ:

Քայլ 2

Վարկի համար դիմելիս հայտի գնահատման գործընթացի մի մասը կապված է եկամուտները ստուգելու հետ: Ձեր եկամուտը, ամսական բանկային պարտավորություններն ու անգամ խնայողությունները հայտարարելը բնականոն գործընթաց է։ Ֆինանսական հաստատությունը կարող է խնդրել Ձեզ ներկայացնել վերջին ամիսների բանկային հաշվի քաղվածքը, որն իր հերթին կապացուցի Ձեր եկամտի կայուն լինելն ու եկամտի աղբյուրի օրինականությունը։ Հնարավոր է՝ հաճախորդը չունենա բանկային հաշիվ․ նման դեպքում կպահանջվի աշխատավարձի մասին տեղեկանք հաճախորդի աշխատավայրից։ Այս գործընթացը կարևոր է նաև ԸՊԵ ցուցիչը հաշվելու համար։

Քայլ 3

Իհարկե, դժվար է միշտ հիմնվել հաճախորդի տրամադրած տեղեկության վրա։ Ֆինանսական հաստատություններն այդ նպատակով հաճախ անցկացնում են հաճախորդի վճարունակության բազմակողմանի ստուգում, որը ներառում է հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր տարբեր չափանիշներ: Այն նաև հաշվի է առնում տվյալների բազաներում (վարկային ռեգիստրներ, բանկային գրանցամատյաններ) և հաճախորդի «թվային մատնահետք» հանդիսացող բազաներում առկա տեղեկությունը։

Քայլ 4

Ուսումնասիրությունն ամբողջությամբ ավարտելուց հետո ֆինանսական հաստատությունն անցնում է հաջորդ քայլին՝ վարկային սքորի մոդելավորմանը։ Վարկային սքոր ունի ցանկացած անձ, ով առնվազն մեկ անգամ ապառիկ գնում է արել, գրանցված վարկատուից վարկ է վերցրել կամ կանոնավոր վճարումներ է արել ծառայություն մատուցող ընկերության։ Սքորը ցույց է տալիս, թե որքանով եք Դուք բարեխիղճ և ազնիվ վարկառու, և, ըստ այդմ, այն կարող է նպաստել ֆինանսական հաստատության հետ Ձեր փոխհամագործակցությանը։ Որքան բարձր է վարկային սքորը, այնքան ավելի հավանական է, որ ֆինանսական հաստատությունը Ձեզ վարկ կտրամադրի։

Քայլ

Երբ ստուգվեն բոլոր փաստերը, ուսումնասիրվի Ձեր վարկային պատմությունը, ստուգվի Ձեր եկամուտը, ամսական պարտավորություններն ու «թվային մատնահետք»-ը, և Դուք ստանաք Ձեր վարկային սքորը, ֆինանսական հաստատությունը կկայացնի հաստատող կամ մերժող որոշում։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ֆինանսական գրագիտության գործիքով տրամադրված տեղեկությունը կրում է միայն տեղեկատվական նպատակ։ Օգտատերը միշտ պետք է անցկացնի սեփական հետազոտություն և խորհրդակցի մասնագետի հետ՝ համոզվելու համար, որ գործիքի միջոցով ստացված խորհուրդները կիրառելի են իր կարգավիճակի համար։ Մենք չենք երաշխավորում այս կայքում ներկայացված կամ կայքի միջոցով տարածված որևէ խորհրդի, կարծիքի, հայտարարության կամ այլ տեղեկության լրիվ ճշգրտությունը, ամբողջականությունը և վստահելիությունը, ուստի տրամադրված տեղեկության վրա հիմնվելիս գործեք բացառապես սեփական ռիսկով։