Վարկի համար դիմելիս զեղծարարներից խուսափելու հնարքներ
Ժամանակակից աշխարհը ֆինանսական ոլորտի զեղծարարներին հնարավորություն է տվել ավելի փորձառու գործել՝ դժվարացնելով վարկային խարդախությունից պաշտպանվելը։ Առցանց վարկատվության տարածվելու հետ մեկտեղ զեղծարարներն ավելի նորարար են դարձել ֆինանսական տեղեկություն և ռեսուրսներ գողանալու իրենց հմտություններում։ Արդյունքում պետք է սկսել կարևորել առավել ուշադիր լինելը և սովորել՝ ինչպես հայտնաբերել զեղծարարներին և խուսափել վարկային զեղծարարությունից։
Վարկային գործունեության լիցենզիա
Համոզվեք, որ Ձեր ընտրած վարկատուն լիցենզավորված է օրենքով սահմանված կարգով։ Նման տեղեկություն կարող եք ստանալ ոլորտը համակարգող մարմինների կողմից պահվող։ Դատական վեճի դեպքում Ձեր՝ սպառողի իրավունքները կարելի է պաշտպանել միմիայն լիցենզավորված վարկատուի հետ համագործակցության դեպքում։
Հետազոտեք շուկան
Ընկերություններին անձնական կամ ֆինանսական տեղեկություն տրամադրելուց առաջ շատ կարևոր է ուսումնասիրել նրանց։ Ստուգեք հաճախորդների թողած մեկնաբանությունները կամ օգտվեք այլ աղբյուրներից։ Մեծ գնում անելիս (օրինակ՝ առանձնատուն) խորհուրդ ենք տալիս փաստաթղթերի ուսումնասիրման համար դիմել անշարժ գույքի փորձառու փաստաբանի։ Փաստաբանը կարող է նաև օգնել Ձեզ հաստատել վարկատուի գործունեության օրինականությունը։
Հեղինակավոր վարկատու
Խորհուրդ ենք տալիս աշխատել հեղինակավոր վարկատուի հետ, որը ստուգում է հնարավոր վարկառուների ընթացիկ վարկը, եկամուտը և ակտիվները: Զգուշացեք վարկատուներից, ովքեր ամեն ինչ մանրակրկիտ կերպով չեն ստուգում և չեն հետաքրքրվում հաճախորդի ֆինանսական պատմությամբ: Վարկային փաստաթղթերում ուշադիր եղեք անհամապատասխանություններին, օրինակ՝ սխալ անձնական տվյալներ, ներառյալ Ձեր Հարկ վճարողի հաշվառման համարը: Համոզվեք, որ վարկատուն ունի վավեր հասցե, իսկ կայքը հագեցած է վարկավորման գործընթացի, պրոդուկտների և վճարների մասին տեղեկություններով:
Մի՛ վճարեք նախապես
Օրինական վարկատուները երբեք չեն պահանջում վճարումներ անել մինչև վարկի հաստատումը։ Զգույշ եղեք նաև սառը զանգերից և արտաքինից գրավիչ նամակներից, որոնց միջոցով Ձեզ վարկ են առաջարկում՝ չնայած Ձեր ցածր վարկային սքորին։ Սրանցից շատերը զեղծարարության դեպքեր են, ուստի երբեք մի՛ կիսվեք Ձեր անձնական տվյալներով անծանոթ մարդկանց հետ։
Մի հայտնեք տեղեկություն, որը չի պահանջվում վարկի տրամադրման համար
Զգուշացեք վարկատուներից, որոնք պահանջում են կիսվել անձնական տվյալներով, օրինակ՝ բանկային գաղտնաբառով։ Երբեք մի՛ տրամադրեք այդպիսի տվյալներ անծանոթ վարկատուների։
Ստուգեք, ապա նորից ստուգեք
Հետաքրքրվեք Ձեր դիմումով։ Օրինական վարկատուների մոտ այս գործընթացը թափանցիկ է և չի ներառում որևէ թաքնված ծախս կամ վճար։ Անպայման հարցրեք վարկի պայմանների, դրույթների և հավելյալ վճարների մասին։
Վստահեք ինտուիցիային
Եթե ամեն ինչ չափից դուրս հարթ է գնում, պետք է զգուշանալ։ Եթե զգում եք, որ ինչ-որ բան այն չէ, անպայման հետաքրքրվեք և հարցեր տվեք։ Հետազոտություն անցկացնելն ու հարցեր տալը կարող է ազատել Ձեզ լարվածությունից և օգնել հասկանալ՝ արդյոք վարկն օրինական է, թե ոչ։
Համոզվեք վարկի չափի հավաստիության մեջ
Ստուգեք Ձեզ տրամադրվող վարկի չափը։ Մինչև պայմանագիր ստորագրելը կամ վճարումներ անելը համոզվեք, որ վարկի չափը ճիշտ է նշված։
Ամեն ինչ պետք է լինի գրավոր
Համոզվեք, որ ցանկացած բանավոր պայմանավորածություն կամ խոստում վարկատուն գրանցում է փաստաթղթերում։ Այդպես Դուք ավելի շատ կիմանաք վարկի պայմանների և անհրաժեշտ բոլոր վճարների մասին, ներառյալ ժամկետանցման տույժերը։
Զեկուցեք զեղծարարության մասին
Վերջում հիշեք․ եթե դարձել եք վարկային զեղծարարության զոհ, կապ հաստատեք իրավապահ մարմինների հետ և հաղորդում տվեք դեպքի մասին։ Ձեռնարկելով այս նախազգուշական միջոցները և զգոն մնալով՝ Դուք կկարողանաք պաշտպանել Ձեզ զեղծարարներից և ստանալ Ձեր ուզած վարկը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ֆինանսական գրագիտության գործիքով տրամադրված տեղեկությունը կրում է միայն տեղեկատվական նպատակ։ Օգտատերը միշտ պետք է անցկացնի սեփական հետազոտություն և խորհրդակցի մասնագետի հետ՝ համոզվելու համար, որ գործիքի միջոցով ստացված խորհուրդները կիրառելի են իր կարգավիճակի համար։ Մենք չենք երաշխավորում այս կայքում ներկայացված կամ կայքի միջոցով տարածված որևէ խորհրդի, կարծիքի, հայտարարության կամ այլ տեղեկության լրիվ ճշգրտությունը, ամբողջականությունը և վստահելիությունը, ուստի տրամադրված տեղեկության վրա հիմնվելիս գործեք բացառապես սեփական ռիսկով։