Ամենատարածված սխալները վարկի համար դիմելիս
Վարկի դիմելը կարևոր որոշում է և կարող է սկզբից թվալ, հատկապես, եթե առաջին անգամ եք դիմում։ Ցավոք, վարկի համար դիմելիս հեշտ է սխալվել և դրա արդյունքում ժամանակ և գումար կորցնել, իսկ վերջում՝ ուղղակի հիասթափվել։ Ծանոթացեք վարկի դիմելիս ամենատարածված սխալներին և աշխատեք խուսափել դրանցից։
Ձեր վարկային սքորը չիմանալը
Ձեր վարկային սքորը վարկ տրամադրելու հարցում որոշիչ գործոններից մեկն է։ Մինչև դիմելը ժամանակ տրամադրեք Ձեր վարկային զեկույցին ծանոթանալու և ողջ տեղեկությունը ստուգելու համար։ Վարկային սքորը Ձեզ կարող է հուշել, թե վարկի որ տեսակներն են Ձեր կարգավիճակին համապատասխան։
Շուկան չուսումնասիրելը
Որոշում կայացնելուց առաջ շատ կարևոր է ուսումնասիրել տարբեր վարկատու կազմակերպությունների և համեմատել նրանց առաջարկները։ Տարբեր փոխատուներ կարող են առաջարկել տարբեր տոկոսադրույքեր, վարկային պայմաններ և վճարներ, այնպես որ մի՛ շտապեք և համեմատեք առաջարկվող տարբերակները։ Հնարավոր է, որ Դուք հանդիպեք ավելի լավ առաջարկի, քան այն, որը սկզբում ստացել եք։
Պայմանագիրն ուշադիր չկարդալը
Վարկային պայմանագիրն անմիջապես ստորագրելը կարող է գայթակղիչ թվալ, բայց նաև կարող է շատ թանկ արժենալ։ Մինչև ստոտագրելը համոզվեք, որ սկզբից մինչև վերջ ընթերցել եք պայմանագիրը և ծանոթացել եք բոլոր պայմաններին։ Դա կօգնի Ձեզ հասկանալ՝ ինչի տակ եք ստորագրում, և ինչ երկարաժամկետ հետևանքներ այն կունենա Ձեր ֆինանսների վրա։ Պարտադիր ծանոթացեք բոլոր վճարներին, տոկոսադրույքին, վարկային մարման պայմաններին և այլ կարևոր մանրամասներին։
Բյուջե չունենալը
Մինչև վարկի համար դիմելը համոզվեք, որ պատրաստի բյուջե ունեք։ Դա կօգնի Ձեզ հասկանալ՝ որքան եք պատրաստ փոխառել, ինչպես նաև կօգնի խուսափել այնպիսի վարկ վերցնելուց, որը մարելու համար Դուք չունեք բավարար միջոցներ։
Կարիքները սխալ գնահատելը
Շատ տարածված սխալ է վարկի անհրաժեշտ չափը ճիշտ չգնահատելը։ Վարկառուները հակված են գերագնահատելու իրենց կարիքները, ինչը կարող է հանգեցնել ավելի բարձր տոկոսադրույքի և պահանջվածից մեծ չափի պարտավորության։ Կարևոր է վարկի չափը ճշգրտորեն հաշվարկելը և պահանջվող չափից ավել վարկ չվերցնելը։
Թղթաբանությունը թերագնահատելը
Վարկի համար դիմելու գործընթացը ներառում է ձևաթղթերի լրացման և եկամուտների կամ այլ ակտիվների ապացույցների տրամադրման պայմաններ։ Այս ամենը բավականին ժամանակատար է, իսկ անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելը կարող է հետաձգել վրակի տրամադրումը կամ նույնիսկ խափանել այն։ Համոզվեք, որ բոլոր ձևաթղթերը ճշգրտորեն լրացված են, և Դուք հավաքել եք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
Ազնիվ չլինելը
Վարկատուները ստուգելու են Ձեր վարկային զեկույցը այլ փաստաթղթերի հետ միասին, ուստի դիմումը լրացնելիս ազնիվ լինելը շատ կարևոր է։ Վարկատուին մոլորեցնելու կամ տեղեկությունը խեղաթյուրված ներկայացնելու պատճառով վարկի տրամադրումը կարող են մերժել։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ֆինանսական գրագիտության գործիքով տրամադրված տեղեկությունը կրում է միայն տեղեկատվական նպատակ։ Օգտատերը միշտ պետք է անցկացնի սեփական հետազոտություն և խորհրդակցի մասնագետի հետ՝ համոզվելու համար, որ գործիքի միջոցով ստացված խորհուրդները կիրառելի են իր կարգավիճակի համար։ Մենք չենք երաշխավորում այս կայքում ներկայացված կամ կայքի միջոցով տարածված որևէ խորհրդի, կարծիքի, հայտարարության կամ այլ տեղեկության լրիվ ճշգրտությունը, ամբողջականությունը և վստահելիությունը, ուստի տրամադրված տեղեկության վրա հիմնվելիս գործեք բացառապես սեփական ռիսկով։