Ինչպե՞ս կառավարել պարտքը
Պարտքի կառավարումը բազմաբաղադրիչ գործընթաց է, բայց ճիշտ ռազմավարությամբ և նվիրվածությամբ հնարավոր է պարտքի նկատմամբ վերահսկողություն սահմանել և նույնիսկ մարել այն ժամանակից շուտ։
Կազմեք ցուցակ
Պարտքը կառավարելու համար առաջին քայլով պետք է հասկանաք՝ ում եք պարտք և ինչքան։ Հավաքեք վճարման ենթակա բոլոր կտրոնները, բոլոր փաստաթղթերն ու հաշիվները և հաշվեք Ձեր պարտքը։ Ներառեք բոլոր կրեդիտային քարտերը, վարկերը և այլ պարտավորություններ, որոնք պետք է մարեք։ Չմոռանաք ներառել վարկային կազմակերպության անունը, հաշվեհամարը, հաշվի մնացորդը, տոկոսադրույքը և վճարման ենթակա գումարը։
Կազմեք բյուջե
Պարտքն արդյունավետ կառավարելու համար ամենակարևոր քայլերից մեկը բյուջե կազմելն է։ Բյուջեն կօգնի հետևել Ձեր եկամտին և ծախսերին, և ավելի լավ պատկերացում ունենալ, թե որտեղ է գնում Ձեր գումարը և որքան պարտք կարող եք իրատեսորեն մարել ամեն ամիս։
Առաջնահերթությունը՝ պարտքերին
Շատ կարևոր է առաջնահերթությունը տալ Ձեր պարտքերը մարելուն, որպեսզի կարողանաք կենտրոնացնել բոլոր ուժերը վճարումների վրա։ Ընդհանրապես սկզբից արժե մարել ավելի բարձր տոկոսադրույքով պարտքերը։ Եթե ունեք նույն տոկոսադրույքով մի տանի պարտք, աշխատեք սկզբից մարել ավելի փոքր չափով պարտքը, քանի որ փոքր պարտավորություններից ազատվելն ավելի հեշտ է։ Բայց դա չի նշանակում, որ կարող եք աչքաթող անել որևէ վարկային պարտավորություն․ վճարման ենթակա են բոլոր պարտավորությունները։
Վճարումներն արեք ժամանակին
Ժամանակին վճարում անելը պարտքը կառավարելու բանալիներից մեկն է։ Ուշացած վճարումները կարող են հանգեցնել տույժերի և ավելի բարձր տոկոսադրույքի՝ արդյունքում վնասելով Ձեր վարկային սքորին։ Եթե ժամանակին վճարելու համար օգնության կարիք ունեք, կապվեք Ձեր վարկատուի հետ և քննարկեք նոր վճարային պլան կազմելու հեռանկարը։
Վճարեք նվազագույնից ավելին
Հնարավորության դեպքում մուծեք պարտքի ամսական նվազագույն վճարից ավելին։ Նույնիսկ փոքր հավելյալ վճարումները ժամանակի ընթացքում մեծ թիվ են դառնում և զգալիորեն նվազեցնում են Ձեր պարտքի ընդհանուր չափը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ֆինանսական գրագիտության գործիքով տրամադրված տեղեկությունը կրում է միայն տեղեկատվական նպատակ։ Օգտատերը միշտ պետք է անցկացնի սեփական հետազոտություն և խորհրդակցի մասնագետի հետ՝ համոզվելու համար, որ գործիքի միջոցով ստացված խորհուրդները կիրառելի են իր կարգավիճակի համար։ Մենք չենք երաշխավորում այս կայքում ներկայացված կամ կայքի միջոցով տարածված որևէ խորհրդի, կարծիքի, հայտարարության կամ այլ տեղեկության լրիվ ճշգրտությունը, ամբողջականությունը և վստահելիությունը, ուստի տրամադրված տեղեկության վրա հիմնվելիս գործեք բացառապես սեփական ռիսկով։