Ի՞նչ անել, եթե դժվարանում եք կատարել Ձեր վարկային պարտավորությունները

Վարկ վերցնելու դեպքում ժամանակին վճարումները չափազանց կարևոր են։ Այնուամենայնիվ, կյանքը լի է անակնկալներով, և մարդիկ կարող են մոռանալ հերթական մարման վերջնաժամկետի մասին․ արդյունքում տուժում են նրանց ֆինանսական կարգավիճակն ու պարտավորությունները կատարելու ունակությունը։ Ի՞նչ անել նման դեպքերում։

Կրճատեք Ձեր ծախսերը

Եթե նկատել եք, որ ձեր ամսական եկամուտը բավարար չէ ձեր մշտական ծախսերն ու վարկային պարտավորությունները հոգալու համար, ապա առաջին հերթին փորձեք ծախսերը նվազեցնելու միջոցներ գտնել։ Ֆինանսական դժվարությունների հանդիպելու դեպքում ամենակարևորը ստանձնած պարտավորությունները կատարելու կարգապահությունն է, ինչպես նաև ապրելու համար կենսականորեն ոչ անհրաժեշտ ծախսերի կրճատումը` ժամանց, հագուստ, ճամփորդություն և այլն: Ծախսերը կարելի է կրճատել նաև առաջին անհրաժեշտության ապրանքների մասով՝ օրինակ՝ ավելի մատչելի ուտելիք գնելով, մեքենայով երթևեկելու փոխարեն երթուղային տաքսիներից օգտվելով և այլն։

Խոսեք ֆինանսական հաստատության հետ

Ֆինանսական դժվարությունների հանդիպելը տհաճ է, բայց եթե հայտնվել եք նման իրավիճակում, կապ հաստատեք այն հաստատության հետ, որտեղ ունեք ֆինանսական պարտավորություններ։ Միայն ճիշտ ժամանակին արված և ազնիվ հաղորդակցությունը կարող է Ձեզ փրկել ժամկետանցման տույժից և մեծացնել Ձեր շանսերը՝ պայմանավորվելու վարկային կազմակերպության հետ վարկային արձակուրդների, հետաձգված վճարումների, վճարումների նոր ժամանակացույցի, նվազեցված տոկոսադրույքի կամ, օրինակ, նվազեցված կանոնավոր վճարումների շուրջ։

Արեք վճարումները, երբ կարող եք

Շատ կարևոր է անել վճարումները, երբ ունեք դրա հնարավորությունը, նույնիսկ եթե ֆինանսական հաստատության հետ դեռ չեք հասել պայմանավորվածության։ Խնդիրն այն է, որ ժամկետանցման տույժը ժամանակի հետ շարունակում է կուտակվել, ուստի եթե չանեք վճարումները, իրավիճակը կարող է ավելի բարդանալ։ 

Խնայեք այսօր

Արտակարգ իրավիճակների համար խնայողություններ ունենալը չափազանց կարևոր է։ Գրպանի լրացուցիչ գումարը կօգնի Ձեզ խուսափել ավելորդ խնդիրներից, լինի դա խցանումից խուսափելու համար անհրաժեշտ 500 եվրոն, թե 3 հավելյալ ամիս ծախսերը փակելը։ Պահուստային գումար ունենալու դեպքում Դուք ստիպված չեք լինի պարտք վերցնել, երբ բախվեք խնդիրների, իսկ պարտքային պարտավորությունները կկարողանաք կատարել՝ առանց ընդհատումների։ Ձեր առաջնային խնդիրն է ստեղծել պահուստային ֆոնդ, այսինքն՝ պետք է ավելի ծախսեք ավելի քիչ, քան վաստակում եք։

Ինչ չանել

  • Մի՛ ձևացրեք, որ խնդիր չունեք
  • Մի՛ վերցրեք նոր վարկ ընթացիկը մարելու համար
  • Մի՛ փորձեք խուսափել վարկատուի հետ հաղորդակցվելուց

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ֆինանսական գրագիտության գործիքով տրամադրված տեղեկությունը կրում է միայն տեղեկատվական նպատակ։ Օգտատերը միշտ պետք է անցկացնի սեփական հետազոտություն և խորհրդակցի մասնագետի հետ՝ համոզվելու համար, որ գործիքի միջոցով ստացված խորհուրդները կիրառելի են իր կարգավիճակի համար։ Մենք չենք երաշխավորում այս կայքում ներկայացված կամ կայքի միջոցով տարածված որևէ խորհրդի, կարծիքի, հայտարարության կամ այլ տեղեկության լրիվ ճշգրտությունը, ամբողջականությունը և վստահելիությունը, ուստի տրամադրված տեղեկության վրա հիմնվելիս գործեք բացառապես սեփական ռիսկով։