Ի՞նչ հաշվի առնել հիփոթեքային վարկի համար դիմելիս

Հիփոթեքային վարկ ստանալը կարող է դժվար թվալ։ Պայմանագրում ստորագրություն թողնելուց առաջ շատ գործոններ կան, որոնք պետք է հասկանալ և քննարկել։ Այս հոդվածում կներկայացնենք մի քանի կարևոր դրույթներ, որոնք պետք է հաշվի առնել հիփոթեքային վարկի համար դիմելիս։

Վարկային սքոր

Ձեր վարկային սքորն ամենակարևոր գործոններից մեկն է, որը վարկատուն հաշվի է առնում հիփոթեքային վարկ տրամադրելու հարցը դիտարկելիս։ Կարևոր է համոզվել, որ Ձեր վարկային սքորը լավ վիճակում է։ 

Վարկի տեսակը

Մինչև հիփոթեքային վարկի համար դիմելը Դուք պետք է գնահատեք Ձեր կարիքները և որոշեք՝ որ վարկն է դրանց համապատասխանում։ Վարկի տարբեր տեսակները ունեն տարբեր պայմաններ և տոկոսադրույք, ուստի մինչև վարկի համար դիմելը կարևոր է հասկանալ վարկատեսակների տարբերությունները։ 

Ստացեք նախահաստատված վարկ

Շատ գնորդների համար ավելի հեշտ է տուն ընտրել, երբ արդեն ունեն նախահաստատված սահմանաչափ։ Սա կօգնի Ձեզ տեղավորվել բյուջեի մեջ և ավելի լավ բանակցել վարկի չափի շուրջ։

Մի՛ ծախսեք ողջ բյուջեն 

Մինչև հիփոթեքային վարկ փնտրելը փորձեք հասկանալ՝ որքան կարող եք Ձեզ թույլ տալ։ Սահմանեք ամսական բյուջե, որը կներառի կեցության ծախսերը, վարկային վճարները, հարկերը և ապահովագրության վճարները։ Ձեր փոխատուի հետ քննարկեք վարկի չափը, որը կարող եք Ձեզ թույլ տալ։ Փոխատուները նախընտրում են այնպիսի փոխառուների, որոնք վարկի ողջ ժամկետի ընթացքում վճարունակ կլինեն։ Եղեք իրատես և համոզվեք, որ վարկային վճարները համապատասխանում են Ձեր բյուջեին։

Ընդհանուր պարտավորություններ-եկամուտ հարաբերակցություն

Փոխատուները հաշվի են առնում նաև Ձեզ ԸՊԵ ցուցիչը։ Այս ցուցիչը ցույց է տալիս, թե Ձեր ամսական եկամտի քանի տոկոսն է ծախսվում պարտավորություններ մարելու վրա՝ ուսանողական վարկի վճար, մեքենայի վճար, կրեդիտային քարտեր և այլն։ Վարկը հաստատելու գործընթացում ցածր ԸՊԵ ցուցիչ ունենալը միայն Ձեր օգտին կլինի։

Գները համեմատելը

Ուսումնասիրեք շուկան և պարզեք՝ որտեղ են ամենահարմար տոկոսադրույքներն ու վարկային պայմանները։ Համոզվեք, որ հիփոթեքային վարկի հետ կապված հավելյալ ծախսերի համար բյուջեից գումար եք նախատեսել, քանի որ այդ վճարները կարող են մեծ լինել։ Հիփոթեք տրամադրող հաստատությունները կարող են տարբեր տոկոսներ և պայմաններ առաջարկել, ուստի կարևոր է հնարավորության դեպքում համեմատել նրանց առաջարկները։

Կանխավճար

Սովորաբար հիփոթեքային վարկերի դեպքում կանխավճարը պարտադիր է։ Այդ վճարը պետք է պլանավորել նախապես և հասկանալ՝ որքան կանխավճար եք ի վիճակի տրամադրել։ Ժամանակի ընթացքում կանխավճարի չափը կարող է մեծ ազդեցություն ունենալ վարկի ընդհանուր արժեքի վրա։ 

Համեմատեք նոտարական ծախսերը

Վարկային ծախսերից են նաև նոտարական ծախսերը, ուստի պարզեք՝ որքան են պահանջում տեղամասային նոտարները, և ընտրեք լավագույն առաջարկը։

Ուսումնասիրեք կառավարության ծրագրերը

Կառավարության շատ ծրագրեր նախատեսված են առաջին անգամ հիփոթեքային վարկի համար դիմողներին օգնելու համար։ Հետաքրքրվեք, թե արդյոք համապատասխանում եք որակավորումներին, որպեսզի օգտվեք կառավարության որևէ ծրագրից։  

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ֆինանսական գրագիտության գործիքով տրամադրված տեղեկությունը կրում է միայն տեղեկատվական նպատակ։ Օգտատերը միշտ պետք է անցկացնի սեփական հետազոտություն և խորհրդակցի մասնագետի հետ՝ համոզվելու համար, որ գործիքի միջոցով ստացված խորհուրդները կիրառելի են իր կարգավիճակի համար։ Մենք չենք երաշխավորում այս կայքում ներկայացված կամ կայքի միջոցով տարածված որևէ խորհրդի, կարծիքի, հայտարարության կամ այլ տեղեկության լրիվ ճշգրտությունը, ամբողջականությունը և վստահելիությունը, ուստի տրամադրված տեղեկության վրա հիմնվելիս գործեք բացառապես սեփական ռիսկով։